Վանեցյանի ոտքն էլ հիմա ձեզ չի փրկի․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 3 օրը մեկ եք հանրահավաք անում, իսկ դրանց մասնակցում է ընդամենը 2000 մարդ։ Վստահաբար այս թիվը գնալով էլ ավելի է նվազելու։

Բավական է ինչքան ստերով, կեղծ թեզերով, շանտաժ անելով ու քաղաքական շառլատանությամբ մարդկանց խաբեք ու տանեք վրաններով լցված Ֆրանսիայի հրապարակ, թեկուզ և 2000 մարդու։
Սեփական ուժերը գերագնահատելուց ու ձեզնից բարձր նշաձող սահմանելուց հետո հայտնվեցիք ձեր իսկ փորած փոսում։

Բայց ստեղծված իրավիճակում ավելի լավ է տղամարդկություն գտնեք ձեր մեջ ու խոստովանեք ձեր սխալը, հակառակ դեպքում անվերադարձ կհայտնվեք քաղաքական աղբանոցում։

ՀԳ. Վանեցյանի ոտքն էլ հիմա ձեզ չի փրկի՝ անկախ նրանից գետնին կխփի, թե չէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել