Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Ես հաստատակամ և վճռական եմ մնում նախագահ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար, եթե մենք պատրաստ ենք լրջորեն քննարկել այս պատերազմի ավարտը», – ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ չարժե ժամանակ վատնել Մոսկվայի հետ քննարկելու հարցեր, որոնք չեն վերաբերում հակամարտության ավարտին, այդ թվում։
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։