Ըստ ilur.am կայքի տարածած տեսանյութի` երեկ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանըհայհոյել է նշված կայքի լրագրողին: Վերջինս մոտեցել էր Նավասարդյանին հարց տալու նպատակով:
Այս հարցի շուրջ Իրավաբան.net-ը փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից:
«Ոչ մի հայհոյանք էլ չի եղել: Ես ինքս տեսանյութը մի քանի անգամ նայել եմ ու ոչ մի հայհոյանք չեմ լսել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը: Նա նշեց, որ մարդկանց պարզապես հարկավոր էր այդ հարցը այդպես ներկայացնել, իրենք հենց դա էլ արեցին:
Գևորգյանը փաստեց, որ ինքը ևս զրուցել է Հենրիկ Նավասարդյանի հետ, վերջինս հաստատել է, որ ոչ մի հայհոյանք էլ չի ասել լրագրողին. «Որևէ հայհոյանք չկա: Ընդամենը ասել է գնա՛, քո ներվերը չունեմ, իսկ դա հայհոյանք չէ»:
Իրավաբան.net