Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսի 3-ին արձանագրություն է ստորագրել, որի համաձայն՝ ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել են, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին պատգամավորական մանդատը դնելու դիմում է ներկայացրել։ Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի ցուցակի հաջորդ համարը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է: Արդեն հայտնել ենք, որ վերջինս որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից:
Ցուցակում հաջորդը Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանն էր, ով էլ կվերցնի մանդատը: