Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №2025-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ նշանակել Սահակ Վարդանյանին:
Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է վերջինիս կենսագրությունը:
Ծնվել է 1981թ. մայիսին, Երևանում:
1987-1997թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։
1997-2002թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։
2002-2005թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտության և կառավարում» մասնագիտությամբ։
2005թ-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2002-2009թթ․աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ այնուհետ անալիտիկ բաժնի պետ։
2009-2013թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
2013-2017թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն։
2018- 2021թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։