Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Ռուսաստանը հստակորեն բարձրաձայնել է իր պահանջներն Ուկրաինայի վերաբերյալ, դրանք լավ գիտեն Կիևում, բայց ուկրաինական իշխանություններն այժմ սառեցնում են բանակցությունները, հավանաբար՝ նախընտրում են այլ տարբերակ բանակցային գործընթացից, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը շատ հստակ բարձրաձայնել է իր պահանջները, դրանք լավ գիտեն Կիևում: Կիևն է, որ այժմ, փաստորեն, սառեցնում է բանակցությունները», – ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են բանակցել։

«Կիևը, ըստ ամենայնի, իր կուրատորների ճնշման տակ այլ տարբերակ է նախընտրում»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել