Ավստրիայում հաստատվել է կապիկների ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը, հայտնել է Ավստրիական մամուլի գործակալությունը։
Հիվանդության ախտանիշներով վարակված 35-ամյա տղամարդը մեկուսացված է Վիեննայի հիվանդանոցներից մեկում։
Կապիկի ծաղիկի վիրուսը տարածվել է ապրիլին և մայիսին Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաև այլ մայրցամաքներում։ Վերջերս այն հայտնաբերվել է, ի թիվս այլոց, Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։