Թբիլիսիում, հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ տղամարդը սպանել է կնոջը

Թբիլիսիում տղամարդը հասարակական տրանսպորտում դանակով հարվածել է կնոջ կոկորդին և սպանել նրան։ Փոխանցում է Interpressnews.ge-ն։

Միջադեպի ժամանակ հասարակական տրանսպորտում զույգի հետ միասին են եղել նաև իրենց երեխաները։

Հաղորդվում է, որ ամուսինների միջև անհամաձայնության պատճառով կոնֆլիկտ է տեղի ունեցել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են ամուսնուն։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նախատեսում է ծանրացուցից հանգամանքերում՝ ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել