Զելենսկին լեհական քաղաքին շնորհել է «փրկիչ քաղաք» կոչում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Լեհաստանի Ժեշուվ քաղաքին «փրկիչ քաղաք» կոչում շնորհելու մասին։

«Ողջ ուկրաինացի ժողովրդի անունից իմ մեծ երախտագիտությունը կհայտնեմ Ժեշուվ քաղաքին՝ առաջին փրկիչ քաղաքին»,-ասել է նա խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև լեհ մշակույթի, սպորտի գործիչներին, հոգևորականներին։

Նշենք, որ Ժեշուվ քաղաքում օդանավակայան կա, որը միջազգային գործընկերներից Ուկրաինային ռազմական օգնություն մատակարարելու հիմնական հանգույցն է։

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցով ժամանել է Ուկրաինա։ Զելենսկին ասել է, որ խորհրդարանին կներկայացնի Ուկրաինայում լեհերի հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել