Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների պատվին հուշաքար տեղադրվեց: Բացման արարողությանը ներկա էին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և այլք:
Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանի խոսքով՝ սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողը տեղադրվել է ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Պողոսյանի ընտանիքի կողմից:
«Սա ամենաքիչն է, որ կարող ենք անել իրենց համար: Խնդրանք է՝ հիշեն ու վառ պահեն տղերքի արածը»,-նշում է Դավիթ Պողոսյանի հայրը:
Մանրամասները՝ տեսանյութում:



