Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքին մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ իր դստեր Գայանեի հետ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 20։00-ին մեկնարկել էր «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Նշենք, որ վաղ առավոտից շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացրել և զուգահեռաբար շարունակել են անհնազանդության ակցիաները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երթի մասնակիցները շրջափակել էին նաև քաղաքապետարանի շենքը: