Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների մեկնարկած երթը Ֆրանսիայի հրապարակից հասավ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։
«Ժողովուրդ, առանց իրար հրելու շրջափակում ենք քաղաքապետարանի շենքը։ Շենք չենք մտնում, շրջափակում ենք, ձեռքերը բռնած շղթա ենք կազմում ու պահում շենքը»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։