Իլհամ Ալիևն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան, Հեյդար Ալիևի ծննդյան 99-ամյակը նշել են Ադրբեջանի կողմից 2020 թ․ օկուպացված հայկական Շուշիում։
Իր ելույթի ժամանակ Ալիևը կրկին լկտիաբար հայտարարել է, թե իրենք վերադարձել ենք «իրենց հայրենի հողերը և հավերժ ապրելու են այնտեղ»։
Նա նորից հոխորտացել է, թե իբր «Ղարաբաղը իրենցն է, Ղարաբաղն՝ Ադրբեջան է», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։