«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին ТАСС-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Ռովշան Ասկերովը՝ ծնված 04.05.1972թ., հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- թե ինչ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռովշան Ասկերովի դեմ՝ նացիզմի ռեաբիլիտացիայի փաստով։ Ըստ հետաքննության՝ նա սոցցանցերում դիտավորյալ կեղծ տեղեկություններ է հրապարակել, որոնք վիրավորում և վարկաբեկում են մարշալ Ժուկովի հիշատակը։