Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահը

Երեքշաբթի օրը երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։ Այս մասին Ukrainian News-ին հայտնել է քաղաքական գործչի ընտանեկան շրջապատի աղբյուրը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ հունվարի 10-ին Կրավչուկը դարձել է 88 տարեկան։

Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն հաստատել է Կրավչուկի մահվան լուրը. «Լեոնիդ Կրավչուկը մահացել է»,- գրել է:

2021 թվականի հունիսի վերջին նախկին նախագահը սրտի վիրահատության էր ենթարկվել, որը ծանր է անցել։ Քաղաքական գործիչը երկար ժամանակ կոմայի մեջ էր։ Ավելի ուշ Կրավչուկը վերականգնողական փուլ է անցել Մյունխենի կլինիկայում։

Նա Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1991-1994 թվականներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել