Լուգանսկի շրջանի 1 միլիոն բնակչությունը մնացել է առանց ջրի. Украинская правда

Ռուսական բանակի գնդակոծության արդյունքում վնասվել են Պոպասնյանսկի ջրմուղկոյուղին՝ Լուգաշի շրջանի 1 միլիոն բնակիչ մնացել է առանց ջրի։ Այս մասին հայտնում է Լուգանսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, փոխանցում է Украинская правда-ն:

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, վնասվել է նաև ենթակայանի տեխնիկան։

Ըստ Գայդայի՝ անորոշ ժամանակով ամբողջությամբ դադարեցվել է ջրամատակարարումը Պոպասնայա, Զոլոտոյ, Գորսկի, Պերվոմայսկ, Կադիևկա, Ալչևսկ, Խրուստալնի, Անտրասիտ, ինչպես նաև Տոշկովկա, Չեխիրովո, Լոսկուտովկա, Պոդլեսնոյե և Վոլչեյրովկա գյուղերում։

Նշվում է նաև, որ ջրամատակարարման վերականգնումը հնարավոր է միայն ռազմական գործողությունների դադարեցումից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել