Ռուսական ավիահարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել Բելոգորովկայի դպրոցում, նախնական տվյալներով կա 60 զոհ. Украинская правда

Ռուսական զինված ուժերը ավիահարված են հասցրել Բելոգորիվկայում (Լուգանսկի շրջան) դպրոցի վրա, որի հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Փլատակների տակից տարհանվել է 30 մարդ, նրանցից յոթը վիրավորվել են։

Ըստ կայքի՝ մայիսի 7-ին Բելոգորովկայում ռուսական ավիահարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել մոտ 300 քմ մակերեսով դպրոցի շենքում և մշակույթի տանը։ Հրդեհը մարվել է գրեթե չորս ժամ: Հայտնաբերվել են երկու մահացածների մարմիններ։ Ամենայն հավանականությամբ, շենքերի փլատակների տակ մնացած բոլոր 60 անձինք զոհվել են:

Նշենք, որ Բելոգորովկան վերջին շաբաթվա ընթացքում եղել է ռազմական գործողությունների «թեժ կետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել