Ռուսական ավիացիան խոցել է ուկրաինական 130 ռազմական օբյեկտ և ոչնչացրել մինչև 420 ազգայնական: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջինիս խոսքով՝ տուժած օբյեկտների թվում են երեք հրամանատարական կետեր, անձնակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 123 տարածք, երկու հրետանային մարտկոցներ կրակային դիրքերում, ինչպես նաև հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի երկու պահեստ Բախմուտ և Կրասնոպոլիե շրջաններում։
«Հարվածների հետևանքով սպանվել է մինչև 420 ազգայնական և շարքից հանվել 55 միավոր զինտեխնիկա»,- մանրամասնել է Կոնաշենկովը։