Ադրբեջանում տեղի ունեցած հրդեհի վայրում պայթուցիկ և թունավոր նյութեր են հայտնաբերվել

Շրջակա միջավայրի և մարդկանց համար լուրջ վտանգ ներկայացնող պայթուցիկ և թունավոր նյութեր են դուրս բերվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի «Ազերսուն» արդյունաբերական պարկի տարածքից, որտեղ շարունակվում է ուժեղ հրդեհը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ «Ազերսուն» հոլդինգի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ արդյունաբերական պարկի հրդեհը տարածվել է նաև շրջակա տարածքում։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հրդեհի մարմանը ներգրավվել է ավիացիոն խմբի երկու ուղղաթիռ, ինչպես նաև հրշեջ գնացք։ Չնայած ջանքերին՝ կրակը չի հաջողվում մարել։

Նշենք, որ «Ազերսուն»-ը պարենային ապրանքների խոշորագույն արտադրողն ու արտահանողն է Ադրբեջանում, ինչպես նաև զբաղվում է թղթի և փաթեթավորման առևտուրով։

Սումգայիթ քաղաքը Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է և երկրի արդյունաբերական կենտրոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել