ԲԴԽ խոսնակը՝ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի լուրերի մասին

Մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական տալ:

«Պարոն Ջհանգիրյանը կատարել և կատարում է օրենքով սահմանված իր լիազարությունները»,- Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել