Բեյզել կառավարման ինստիտուտը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք բարենպաստ պայմաններ ունեն փողերի լվացման և ահաբեկչության ֆիանանսավորման համար: Ներկայացված 149 երկրներից յուրաքանչյուրը ստացել էր որոշակի միավորներ՝ 0-ից 10 սանդղակով:
«Հարմար» արդարադատության համակարգով առանձնացվել է լավագույն տասնյակը, որի կազմում են հետևյալ երկրները՝
1. Աֆղանստան (8,55)
2. Իրան (8,48)
3. Կամբոջիա (8,35)
4. Տաջիկստան(8,27)
5. Իրաք (8,19)
6. Գվինեա (8,17)
7. Հաիթի (8,09)
8. Մալի (7,95)
9. Սվազիլենդ (7,9)
10. Մոզամբիկ (7,9)
Հետազոտողների կարծիքով այս երկրները ամենախոցելիներն են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից, սակայն ոչ այն պատճառով, որ հենց այս երկրներում փողերի լվացումը տեղի է ունենում ավելի հաճախ, քան այլ երկրներում:
Ներկայացվում է նաև փողերի լվացման համար անբարենպաստ երկրների ցանկը՝
1. Նովեգիա (3,17)
2. Սլովենիա (3,3)
3. Էստոնիա (3,31)
4. Ֆինլանդիա (3,74)
5. Շվեդիա (3,75)
6. Լիտվա (3,81)
7. Մալթա (4,01)
8. Նոր Զելանդիա (4,01)
9. Հունգարիա (4,07)
10. Բուլղարիա (4,13)
Հայաստանը 4.9 միավորով զբաղեցնում է 118-րդ տեղը Սինգապուրի և Միացյալ Թագավորության միջև: Այս արդյունքը նախկին ԽՍՀՄ երկրների մեջ լավագույններից մեկն է:
Այս դասակարգումը ցույց է տալիս տվյալ երկիրը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով օգտագործելու համեմատական ռիսկի մակարդակը, նման նպատակներով երկիրը օգտագործելու խոցելիությունը, սակայն չի արտահայտում տվյալ երկրի ներքին հանցագործությունների մակարդակը: Այսպիսով, ցանկում ընդգրկված երկրների օրենքի խստությունը կարող է գնահատվել օրենքի կիրարկման թուլությամբ կամ հակառակը: