Բայդենն ասել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ ապրիլի 14-ին, հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, պատասխանելով այն հարցրին, թե պատրա՞ստ է արդյոք իր վարչակազմի անդամներից մեկին Կիև ուղարկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է իր վարչակազմի անդամին Կիև ուղարկելու հարցը՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու և Ուկրաինային աջակցություն ցույց տալու համար։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Նշվում է, որ այդ դերի հավանական թեկնածուների թվում են նաև Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը։

Միաժամանակ, ըստ հրապարակման աղբյուրների, ամենահավանական սցենարն այն է, որ երկրի դիվանագիտական ​​կամ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կմեկնի Կիև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել