Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 12-ին, քննարկման է ներկայացվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք տվող Հայաստանում բնակվելու պայմանը, այն փոխկապակցելով բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու փաստի հետ: Այն դեպքում, երբ մահացած կերակրողն ունի 20 և ավելի տարվա զինվորական ծառայության շտաժ, նրա ընտանիքի անդամներին նշանակվող կերակրողնից կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացած կերակրողի փաստացի զինծառայության հետ:
Երկու ծնողին կորցրած առակ ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան զավակին կերակրողին կորցնելու դեպքում սահմանել զինվորական կենսաթոշակի նվազագույն չափ՝ օրենքով զինվորականկենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հինգապատիկը: Այս պահին գործող կարգավորման համաձայն նվազագույն չափը կկազմի 90 հազար դրամ:
Աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխաանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառել հաշմանդամ երեխային մինչև 18 տարին լրանալը խնամելու ամբողջ ժամանակահատվածը ներկայուս հաշվառվում է առավելագույնը 10 տարի: Սահմանել, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի Հայաստանում լինելը կարող է հաստատել նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: