Հունգարիան` ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք լուծում ունենք, որը չի խախտում ոչ մի պատժամիջոց, բայց միևնույն ժամանակ ապահովում է Հունգարիայի գազամատակարարումը»,- ասել է նախարարը:

Սիարտոն նաև ընդգծել է, որ Հունգարիան կախված է ռուսական նավթից և գազից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել