Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահի թեկնածուներից վերջինն էր, ով քվեարկեց այսօր՝ ապրիլի 10-ին, կայացած ընտրությունների առաջին փուլում։
Ֆրանսիայի Հանրապետության ներկայիս ղեկավարը կնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ ժամանել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաքի (Պաս դե Կալե դեպարտամենտ) ընտրատեղամաս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մակրոնի տան մոտ հավաքվել էր համակիրների մեծ բազմություն, որոնց հետ Ֆրանսիայի առաջնորդը զրուցում էր և լուսանկարվում։ Մինչ ընտրատեղամաս հասնելը նա երկար ողջունեց հավաքված ֆրանսիացիներին, սեղմեց նրանց ձեռքերը և ստորագրություն տվեց»,- ասել են դիտորդները:
Նրանց խոսքով՝ Մակրոնն ավանդաբար քվեարկում է օրվա երկրորդ կեսին։
Ըստ կայքի՝ Մակրոնը կեսօրին կվերադառնա Փարիզ, որտեղ կհետևի ընտրությունների արդյունքներին։
Նշենք, որ կիրակի առավոտյան քվեարկել են երկրի նախագահի մյուս թեկնածուները։
Սոցիալիստների թեկնածու Անն Իդալգոն առաջինն է քվեարկել Փարիզում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։