Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։
Երկրի բոլոր շրջաններում ընտրատեղամասերը բացվել են Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին։ Ֆրանսիացիները կարող են քվեարկել մինչև երեկոյան ժամը 20-ը։ Որոշ խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում, ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 21։00-ն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ համընդհանուր գաղտնի քվեարկությամբ։ Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 49 միլիոն ընտրող։
Elabe-ի հարցման համաձայն՝ ապրիլի 8-ի դրությամբ գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջին փուլում կարող է հավաքել 26%, իսկնրա հիմնական մրցակից համարվող Լը Պենը՝ 25%։ Մակրոնի և Լը Պենի միջև երկրորդ փուլի տարբերությունը նույնպես կրճատվել է՝ Ֆրանսիայի գործող նախագահը կարող է հավաքել 51 տոկոս, իսկ «Ազգային հանրահավաքի» ղեկավարը՝ 49 տոկոս։