Լավրովը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման պայմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ, երբ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցություններում արդյունք լինի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թե երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների գագաթնաժողովը, ասել է նաև նախագահ Պուտինը, հենց որ բանակցություններում արդյունք լինի, նման գագաթնաժողով կարող է հրավիրվել այդ արդյունքն ամրապնդելու համար»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել