Ապրիլի սկզբից Լիտվան ամբողջությամբ դադարեցրել է գազի ներկրումը Ռուսաստանից՝ դառնալով ԵՄ առաջին երկիրը, որը նման քայլի է դիմել։ Հայտնել են Լիտվայի Էներգետիկայի նախարարությունից։ Տեղեկանում ենք Европейская правда-ից։
Նախարարությունից հայտնել են, որ ապրիլի սկզբից Լիտվայի գազահաղորդման համակարգը Ռուսաստանի Դաշնությունից գազ չի ներմուծել։ Ապրիլի 2-ի դրությամբ Բելառուսի հետ ինտերկոնեկտորով ռուսական գազի ներկրումը Լիտվա զրոյական է եղել։
Հայտնում են, որ անհրաժեշտության դեպքում գազը կարելի է մղել նաև Լատվիայից, իսկ մայիսի 1-ից՝ Լեհաստանից։
Էներգետիկայի նախարարը դա անվանել է Լիտվայի էներգետիկ անկախության շրջադարձային կետ:
«Մենք ԵՄ առաջին երկիրն ենք «Գազպրոմից» գազ ստացողների թվում, որն անկախացել է Ռուսաստանից գազի մատակարարումից»,- ասել է նա։