Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
«Միացյալ Թագավորությունը մեր հզոր դաշնակիցն է։ Քննարկվել է Ուկրաինային պաշտպանական աջակցության, հակառուսական պատժամիջոցների ուժեղացման և անվտանգության հետպատերազմյան երաշխիքների մասին»,-գրել է Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։