Թուրքիան զգում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի բացասական հետևանքները․ Էրդողան

Թուրքիան զգում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի բացասական ազդեցությունը, քանի որ այն խախտում է համաշխարհային առևտրի հավասարակշռությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից։

Նա նշել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Ուկրաինայում առկա իրավիճակի կարգավորման համար։ Նրա խոսքով՝ Հանրապետությունը սերտ քաղաքական, տնտեսական և պատմական հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել