Ամբողջ Կիևի շրջանն ազատագրվել է․ Украинская правда

Ուկրաինայի Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Կիևի ողջ շրջանն ազատագրվել է ռուս զավթիչներից։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։

«Իրպենը, Բուչան, Գոստոմելը և Կիևի ողջ շրջանն ազատագրված են զավթիչներից»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Կիևի շրջանի ազատագրված տարածքներում ռազմական վարչակազմը պարետային ժամ է սահմանել մինչև ապրիլի 5-ի առավոտյան ժամը 6-ը։

Ուկրաինայի հատուկ ջոկատայինները սկսել են Բուչայի տարածքի մաքրման գործողությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել