Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 1-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 31-ին Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է։ Մարտի 28-ին իրավապահ համակարգի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/:
Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով:
Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: