Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 7-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում  ապրիլի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 2-6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 5-ի ցերեկը,  6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 3-6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել