Ռուսաստանը մտադիր է ընդլայնել Ադրբեջանի հետ բանկային համագործակցությունը ազգային արժույթներով

Մոսկվան մտադիր է ընդլայնել Բաքվի հետ բանկային համագործակցությունը ազգային արժույթներով, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Հռչակագրի համաձայն (Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին-խմբ․), մենք նախատեսում ենք ընդլայնել բանկային համագործակցությունը ազգային արժույթներով: <…> Այս ուղղությամբ արդեն իսկ կան դրական քայլեր»,- ասել է նա:

Ռուս դիվանագետը նշել է, որ երկու երկրների միջև առկա բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն։

«Չնայած Ռուսաստանի և այլ երկրների միջև առկա անկայուն արտաքին առևտրատնտեսական հարաբերություններին, Ադրբեջանի դեպքում բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ամբողջությամբ»,- հավելել է Բոչարնիկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել