Մոսկվան աջակցում է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) դիտորդի կարգավիճակով ընդունելուն։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ՇՀԿ-ին մասնակցելը կօգնի ամրապնդել երկկողմ համագործակցությունը մի շարք առևտրատնտեսական և մշակութային ոլորտներում, ասել է դիվանագետը։
«Ադրբեջանը մեծ հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում, երկրի հեղինակությունն աճում է, և ՇՀԿ-ին անդամակցելը կհամապատասխանի այդ միտումին»,- ասաց նա։
ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին Հնդկաստանը և Պակիստանը դարձան ՇՀԿ-ի լիիրավ անդամներ։