Ուկրաինայում երկու շաբաթվա ընթացքում մոտ 600 վարձկան է սպանվել. РИА Новости

Ուկրաինայում վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացված հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է մոտ 600 օտարերկրյա վարձկան, ավելի քան 500-ը լքել է երկիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ օտարերկրյա վարձկաններին հայտնաբերելու և ոչնչացնելու ուղղությամբ գործողությունները շարունակվում են։

«Վարձկանների ուսումնական կենտրոններին գերճշգրիտ զենքերով հարվածների, ինչպես նաև մարտական ​​կորուստների արդյունքում Ուկրաինայում վարձկանների քանակը նվազել է»,- ասել է պաշտպանության նախարարը։

Նշենք, որ անցյալ շաբաթ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում գործում են 6595 օտարերկրյա վարձկաններ և ահաբեկիչներ՝ 62 երկրներից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել