Զելենսկին խորհուրդներ է տվել ուկրաինացիներին

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պետք է ընկալել առանց ավելորդ էյֆորիայի և մեծ ակնկալիքների, բայց նաև առանց «ինքնասպառման»։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Նախագահն ասել է, որ ուկրաինացի պաշտպանները առաջ են շարժվում Կիևի շրջանում՝ վերադարձնելով քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։

«Իրփինն ազատագրեցին: Օկուպանտներին Իրփինից դուրս հանեցին, իսկ Կիևից դեռ շարունակում են դուրս  մղել: Սակայն մեր տարածաշրջանի այս հատվածում անվտանգության մասին խոսելը դեռ վաղ է, մարտերը շարունակվում են»,- ասել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ ռուսական զորքերը իրենց վերահսկողության տակ են պահում Կիևի շրջանի հյուսիսը, ունեն ռեսուրսներ և կենդանի ուժ, ինչպես նաև փորձում են համալրել ստորաբաժանումները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել