Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները հայտնել են քաղաքում սահմանափակում մտցնելու մասին

Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները, կապված կորոնավիրուսային վարակի նոր բռնկման հետ, երկուշաբթի օրը որոշել են մտցնել երկու տարվա ընթացքում ամենամեծ սահմանափակումը, ասվում է տեղական կառավարության հայտարարության մեջ, տեղեկանում ենք РИА Новости-ից:

Նշվում է, որ անցած մեկ օրվա ընթացքում մեգապոլիսում, որտեղ ապրում է 24,9 միլիոն մարդ, հայտնաբերվել է վարակի 60 հաստատված դեպք, ինչպես նաև 3454 ասիմպտոմատիկ դեպք:

Իշխանությունների պլանի համաձայն՝ թեստավորում անցկացնելու և հիվանդության հետագա տարածումը կանխելու համար անհրաժեշտ սահմանափակումը տեղի կունենա երկու փուլով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել