Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմը, նախքան այն կկործանի մարդկությանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել քաղաքական առաջնորդներին դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ նախքան այն ոչնչացնել մարդկությանը, գրել է նա Twitter-ի իր էջում։

«Ինքնաոչնչացման վտանգի առջև կանգնած մարդկությունը պետք է գիտակցի, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը, ջնջել այն մարդկության պատմությունից, նախքան այն կջնջի մարդկության պատմությունը: Յուրաքանչյուր քաղաքական առաջնորդ պետք է մտածի և նվիրվի այդ նպատակին»,-նշել է նա։

Նա նշել է, որ պատերազմը կործանում է ոչ միայն ներկան, այլև ապագան:

«Ուկրաինայի դեմ ագրեսիայի սկզբից յուրաքանչյուր երկրորդ երեխան դարձել է փախստական: Սա կործանում է ապագան, ցավալի վնասվածքներ է հասցնում ամենափոքրին և անմեղներին: Մենք չպետք է վարժվենք պատերազմին: Փոխարենը պետք է այսօրվա զայրույթը վերածենք վաղվա պարտավորության: Որովհետև եթե այս պատմությունից դուրս գանք այնպես, ինչպես նախկինում էինք, ապա բոլորը, ինչ-որ կերպ, մեղավոր կլինեն։

Պատերազմի ամեն օր իրավիճակը սրում է բոլորի համար, ուստի կրկին դիմում եմ՝ բավական է, վերջ տվեք, զենքերը վայր դրեք, լրջորեն շարժվեք դեպի խաղաղություն»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել