Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի ժամանակ մեր հիմնական թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նա այն առաջնորդներից է, ով բոլորից լավ գիտի Ռուսաստանը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նրա հարաբերությունները Պուտինի հետ հայտնի են. Իլհամ Ալիևը բոլորից լավ է վերլուծել այս պատերազմը. մենք հնարավորություն ունեցանք շատ բաց և կոնկրետ խոսել այս հարցերի մասին»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։