Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է․ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքում է

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ЛДПР) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին լուրերը։ Քաղաքական գործիչը ողջ է, բայց նրա վիճակը ծանր է, մարտի 25-ին հայտնել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ Այս մասին գրում է TASS-ը։

«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ, նա ողջ է։ Նրա վիճակը իսկապես ծանր է»,- գրել է Վոլոդինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել