Շոյգուն Պուտինին զեկուցել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը պետության ղեկավարի հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին զեկուցել է Ուկրաինայում հատուկ գործողության առաջընթացի և բնակչությանը օգնություն ցուցաբերելու ջանքերի մասին: Այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Պաշտպանության նախարար Շոյգուն զեկուցել է հատուկ ռազմական գործողության առաջընթացի, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու, անվտանգությունն ապահովելու և ազատագրված տարածքներում կենսական ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ջանքերի մասին»,- ասել էնա:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել