«Ռոսկոմնադզորը» արգելափակել է Google News ծառայությունը Ռուսաստանում, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են գերատեսչությունից։
«Հիմք ընդունելով ՌԴ գլխավոր դատախազության պահանջը՝ «Ռոսկոմնադզորը» սահմանափակել է երկրում News.Google ինտերնետ ծառայություն մուտքը»,- ասվում է զեկույցում։
Խոսքը news.google.com ռեսուրսի մուտքն արգելափակելու մասին է, նշել են գերատեսչությունում։
«Վերոհիշյալ ամերիկյան առցանց լրատվական ռեսուրսում հասանելի են բազմաթիվ հրապարակումներ և նյութեր, որոնք պարունակում են ոչ հավաստի սոցիալապես կարևոր տեղեկատվություն Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին», – ասվում է զեկույցում: