Չուբայսը հրաժարական է տվել

ՌԴ նախագահի կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախագահի կլիմայի փոփոխության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը։

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Չուբայսն աշխատանքից իր կամքով է ազատվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել