China Eastern Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հավանական պատճառը շարժիչի խափանումը կարող է լինել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Huanqiu Shibao չինական թերթը։
Ավիացիոն փորձագետ և Aerospace Knowledge-ի գլխավոր խմբագիր Վան Յանգանը նշել է, որ դեռևս վաղ է որևէ վերջնական եզրակացություն անել, քանի որ դրա համար անհրաժեշտ է վերծանել սև արկղերի ընթերցումները։
«Դատելով օդանավի մասին տեղեկություններից՝ մենք օդաչուների և կարգավարների բանակցությունների վերաբերյալ տվյալներ չունենք։ Հավանականության բարձր աստիճանով կարելի է ասել, որ տեղի է ունեցել շարժիչի խափանում, ինչի հետևանքով օդաչուները կորցրել են ինքնաթիռի կառավարումը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաթիռում եղել է 132 մարդ։ Վթարի վայրում անտառային հրդեհ է բռնկվել, որը ավելի ուշ մարվել է։