Նոբելյան կոմիտեն, արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «Խաղաղության մրցանակի» առաջադրելու գաղափարներին, հայտնել է, որ չի կարող երկարաձգել առաջադրման ժամկետները, փոխանցում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ նախաձեռնությամբ հանդես էին եկել եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները։ Քաղաքական գործիչները հայտարարել էին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգելու անհրաժեշտության մասին՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»։
«Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տներին սպառնում են ռմբակոծությունները և զավթիչի բանակը: Մենք վկա ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախության, որը դեմ է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին: Ժամանակն է ցույց տալու ժողովրդին և Ուկրաինային, որ աշխարհն իրենց կողքին է», – ասել են կազմակերպիչները։
Հայտարարությունը ստորագրել է 36 քաղաքական գործիչ՝ մեծ մասը Նիդեռլանդներից: