Եվրոպական 6 երկրներ սկսել են հետաքննել ռուսական ռազմական հանցագործությունները․ Украинская правда

Եվրոպական վեց երկրներ սկսել են հետաքննել Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ Ռուսաստանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, հայտնում է Украинская правда-ն։

Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

«Վեց երկրներ արդեն սկսել են հետաքննել ռուսական ռազմական հանցագործությունները։ Դրանք են՝ Էստոնիան, Լիտվան, Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան, Շվեդիան: Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ՝ արագացնելու տեղեկատվության և ապացույցների փոխանակումը», – գրել է Վենեդիկտովան:

Մարտի 16-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը Ռուսաստանին հանձնարարել է դադարեցնել 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունները, որոնց հայտարարված նպատակը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում ենթադրյալ ցեղասպանությունը «կանխարգելելն ու պատժելն էր»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Ուկրաինայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ այս դեպքում Ռուսաստանը պետք է հրաժարվի ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից, առաջին հերթին ԱԽ-ում վետոյի իրավունքից, ինչպես նաև անձեռնմխելիությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել