Հակառակորդի գրոհը կասեցվել է գրեթե բոլոր ուղղություններով․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Գրեթե բոլոր ուղղություններով ագրեսորի հարձակողական առաջխաղացումը կասեցվել է, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուսները շարունակում է կորուստներ կրել, և անձնակազմի կորուստները փոխհատուցելու համար նա գաղտնի մոբիլիզացիա է անցկացնում Կուբանում, Պրիմորսկի երկրամասում, Յարոսլավլի մարզում և Ուրալի դաշնային շրջանում։

«Տեղեկություններ կան Լիբիայից Ուկրաինա «կամավորներ» ուղարկելու մասին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Լուգանսկի և Դոնեցկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում շարունակվում է 18 և բարձր տարիքի ուսանողների մոբիլիզացիան։

Օկուպանտները Խերսոն քաղաքում սկսել են զորամասերը փոխարինել Ազգային գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումներով։

Կիևի վրա հարձակման հերթական փորձի ժամանակ հակառակորդը կորցրել է 6-րդ տանկային գնդի միացյալ ջոկատը։ Բրովարսկի շրջանում հակառակորդի ստորաբաժանումները մնում են անջատված վառելիքի և սննդի մատակարարումից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել