Ավելի քան 19000 բաժանորդ առանց էլեկտրականության են մնացել Դոնեցկում՝ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դոնեցկում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Ժամը 9-ի դրությամբ հոսանքազրկվել է՝ 67 տրանսֆորմատորային ենթակայան, 11 կաթսայատուն, 11 դպրոց, 2 հիվանդանոց, 11000 բնակիչ բաժանորդ (Վորոշիլովսկու բաշխիչ գոտի), 60 տրանսֆորմատորային ենթակայան, 5 կաթսայատուն, մեկ հիվանդանոց: 5 դպրոց, 4 մանկապարտեզ, 8100 բնակիչ բաժանորդ (Կիևի բաշխիչ գոտի)»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։