Լուգանսկի զորքերի խումբը ռուս զինվորականների կրակային աջակցությամբ ազատագրել է հանրապետության տարածքի ավելի քան 90 տոկոսը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և ԼԺՀ-ի ստորաբաժանումները խստացնում են Մարիուպոլի շրջապատումը և քաղաքի կենտրոնում պայքարում ազգայնականների դեմ։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր։
Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 81 ռազմական օբյեկտներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։